Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Դատախազությու՞ն, թե՞ դատաղազություն

Դատախազությու՞ն, թե՞ դատաղազություն
15.06.2024 | 11:38

Պարզվում է՝ ամսի 12-ին, Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից ժողովրդի վրա լուսաձայնային նռնակներ նետելուց ընդամենը 9 օր առաջ, դատարանը 4 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել նախկին ոստիկանապետի տեղակալ Լևոն Երանոսյանին։

Ու գիտե՞ք՝ ինչի համար. բռնվեք մի բանից, նոր կարդացեք.

Լևոն Երանոսյանին դատապարտել են 2018 թվականին նիկոլենց փողոցային պայքարի ժամանակ 8 հատ լուսաձայնային նռնակ կիրառելու համար։

Ու այս ֆոնին, այդ վճռից ընդամենը օրեր հետո, գործող իշխանությունների ոստիկանությունը շուրջ 30 նռնակ կիրառեց ժողովրդի դեմ։

Ընդ որում, դատախազությունը Լևոն Երանոսյանի համար պահանջում էր 11 տարվա ազատազրկում։

Հիմա գլխավոր դատախազությունը, որի համար ժողովրդի դեմ 8 հատ լուսաձայնային նռնակ կիրառելը 11 տարվա ազատազրկման ենթակա հանցանք է, բան չունի՞ ասելու գործող ոստիկանապետին՝ շուրջ 30 լուսաձայնային նռնակ կիրառելու համար։

Դե իհարկե, չունի:

Հովհաննես Հարությունյան

Դիտվել է՝ 5564

Մեկնաբանություններ